/

June 19, 2019

Ամեն ինչ սկսվեց
«Փոքրիկ»-ից

Նախաբան

Դեռևս 2010 թվականին, երբ առաջնեկս ընդամենը 2 տարեկան էր, սկսեցինք համացանցում փնտրել երեխաների համար նախատեսված հայերեն ուսուցողական նյութեր։ 

Փնտրտուքը որևէ արդյունք չտվեց։ Եթե հայերեն նյութեր էլ կային, ապա միայն ծնողների համար նախատեսված կայքերում մի քանի փոքրիկ հոդվածի տեսքով։ 

Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց լրացնել այդ բացը և ստեղծել կայք՝ նախատեսված երեխաների համար։

Ամեն ինչ հեշտ էր ու դժվար

Սկզբում ամեն ինչ թվում էր շատ հեշտ։ Բայց իրականացնելը բարդ էր։ 

Մտահղացումը հենց մենք՝ ես ու ամուսինս պետք է իրագործեինք, քանի որ չկար ֆինանս այլ մարդկանց ու ընկերությունների դիմելու։

Նախ տարբեր արտասահմանյան կայքերից գտա համապատասխան նյութեր ու դրանց թարգմանությամբ զբաղվեցի, մինչև նյութերի բավականաչափ բազա հավաքվեց։ 

Հետո արդեն եկավ կայքը պատրաստելու ժամանակը։

Այդ ժամանակ կայքի տեխնիկական հարցերից բացարձակապես գլուխ չէի հանում ու դրանով զբաղվեց ամուսինս։ 

Շնորհակալություն Ձեզ՝ այսպիսի հարուստ բովանդակությամբ կայք պատրաստելու համար։ Այն առանձնահատուկ լավն է իր տեսակի մեջ ամբողջ համացանցում։

Արշակ Ադամյան

2011-ին դեռ չէինք հասկանում լիցենզիոն ծրագրերի առավելությունը։ 

Համացանցից գտանք WordPress-ի կոտրած թեմա ու դրա վրա հավաքեցինք կայքի մակետը։ 

Ժամանակի ընթացքում հասկացանք, որ պետք չէ կոտրած թեմայով աշխատել ու լիցենզիա ձեռք բերեցինք։ 

Տարիների ընթացքում կայքի դիզայնը բազմիցս փոխվել է և փոխվում է՝ երեխաների համար հնարավորինս մատչելի ու պարզ կառուցվածք ստանալու համար։

 

Կայքը գործում է ավելի քան 13 տարի։ Կայքի հոդվածները որպես ուսումնական նյութ են ծառայել  բազմաթիվ մանկապարտեզների և տարրական դպրոցի աշակերտների համար։ 

From the same category