Առաջադրանք
Գործող, բայց այլևս ֆունկցիոնալություն ու անվտանգություն չապահովող կայքը պետք է փոխարինվեր նոր կայքով։
Նկարագրություն
Ճշգրիտ վերլուծվեց հին կայքի բովանդակությունն ու կառուցվածքը։ Ստեղծվեց նոր, օգտվողի համար ավելի մատչելի դիզայն, որը լիովին համապատասխանում էր լրատվական կայքերին տրվող պահանջներին։
Աշխատանքը
Կայքը կառուցվեց WordPress-ի վրա՝ ապահովելով հարմար բովանդակության կառավարում։ Կայքում ինտեգրվեց արխիվ օրացույց ու հարցման համակարգ։
Քանի որ հարթակը ոչ միայն ամենօրյա լուրերի համար էր նախատեսված, այլ ուներ նաև պարբերաբար հրատարակվող շաբաթաթերթ, կառուցվեց նաև այդ հատվածը՝ հոդվածների, տպագրության հանձնված pdf-ների ու արխիվի հնարավորությամբ
Ներդրվեց հոդվածների autoposting համակարգ, որը թույլ է տալիս հրապարակվող հոդվածները ավտոմատ հրապարակել նաև սոցիալական ցանցերում։
Արդյունք
Ստացվեց ժամանակակից, user-friendly դիզայնով արագագործ կայք, որը պահպանելով հին կայքի դիմագծերը, նորովի լուծում տվեց լրատվական հարթակին։
Կայքն ունի գեղեցիկ տեսողական լուծումներ, ընթեռնելի տեքստեր և հստակ նավիգացիա։




