Առաջադրանք

Պատվիրատուի ցանկությունն էր վերակենդանացնել ռեստորանի հին կայքը՝ ստեղծելով ժամանակակից, ոճային և ինտուիտիվ կայք, որը կհամապատասխանի ռեստորանի բարձրակարգ դիրքին և պատմությանը։ Կայքը պետք է հաղորդեր «Dolmama»-ի ավանդույթներն ու ջերմ մթնոլորտը՝ միաժամանակ լինելով տեխնիկապես հուսալի և հարմար մոբայլ օգտագործման համար։

 

Կատարվել է

Նկարագրություն

Ճշգրիտ վերլուծվեց հին կայքի բովանդակությունն ու կառուցվածքը։ Ստեղծվեց նոր դիզայն՝ հիմնված հայկական խոհանոցի թեմատիկային համահունչ գունապալիտրայի, տառատեսակների և պատկերների վրա։ 

Աշխատանքը

Կայքը կառուցվեց WordPress-ի վրա՝ ապահովելով հարմար բովանդակության կառավարում։ Կայքում ինտեգրվեց Яндекс Еда-ն և Яндекс такси-ն,  որոնց օգնությամբ դյուրին կդառնա կապ հաստատել ռեստորանի հետ՝ պատիվրելով զանազան ուտեստներ ու տաքսի ցանկացած կետից՝ դեպի ռեստորան։

Արդյունք

Ստացվեց նորաոճ, տեխնիկապես հստակ և արագագործ կայք, որը լիովին փոխանցում է ռեստորանի առանձնահատկությունները։ Մոբայլ տարբերակն իր պարզությամբ հնարավորություն է տալիս հեշտությամբ կողմնորոշվել կայքում։

Կայքն ունի գեղեցիկ տեսողական լուծումներ, ընթեռնելի տեքստեր և հստակ նավիգացիա։ Այն նպաստում է թե՛ բրենդի ճանաչելիությանը, թե՛ այցելուների ներգրավմանը։

Նմանատիպ այլ կայքեր