Առաջադրանք

Անհրաժեշտ էր կառուցել լրատվական կայքը, որը պետք է դիզայնով հնարավորինս նման լիներ նախկին կայքին ու հասանելի կլիներ հայալեզու և թուրքալեզու լսարանին։ 

Կատարվել է

Նկարագրություն

Ճշգրիտ վերլուծվեց հին կայքի բովանդակությունն ու կառուցվածքը։ Պահպանելով հինը ստեղծվեց նոր, օգտվողի համար ավելի մատչելի դիզայն, որը լիովին համապատասխանում էր լրատվական կայքերին տրվող պահանջներին։ 

Աշխատանքը

Կայքը կառուցվեց WordPress-ի վրա՝ ապահովելով հարմար բովանդակության կառավարում։ Կայքում ինտեգրվեց արխիվ օրացույց ու հարցման համակարգ։ Աշխատանքի կարևոր խնդիրներից թուրքերեն լեզուն ինտեգրելն էր, որի սիմվոլներն ու հայերեն տառերը իրար հետ նույն տառատեսակով չէին աշխատում։ 

Ներդրվեց հոդվածների autoposting համակարգ, որը թույլ է տալիս հրապարակվող հոդվածները ավտոմատ հրապարակել նաև սոցիալական ցանցերում։ 

Արդյունք

Ստացվեց ժամանակակից, user-friendly դիզայնով արագագործ կայք, որը պահպանելով հին կայքի դիմագծերը, նորովի լուծում տվեց լրատվական հարթակին։

Կայքն ունի գեղեցիկ տեսողական լուծումներ, ընթեռնելի տեքստեր և հստակ նավիգացիա։ 

Նմանատիպ այլ կայքեր